fbpx
Աշխարհ

Ասանժը պետք է պատասխան տա իր արածների համար. Քլինթոն

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ապրիլի 11-ին Մեծ Բրիտանիայում կալանավորված WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պետք է պատասխան տա իր արածների համար:

«Ես իրոք փոքր-ինչ հեգնական եմ համարում, որ նա միակ օտարերկրացին է, ում (ԱՄՆ) ներկայիս վարչակազմն ուրախ է տեսնելու Միացյալ Նահանգներում»,- հավելել է նա:

2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական նախընտրական արշավի շրջանում WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի ներքին նամակագրությունը, ինչը բացասաբար է անդրադարձել Քլինթոնի ժողովրդականության վրա, որը նախագահի թեկնածու էր դեմոկրատներից: Հետագայում նա բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարը տանուլ տվեց հանրապետական Դոնալդ Թրամփին:

Հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ