fbpx
Աշխարհ

Ջուլիան Ասանժի բերման ենթարկված գործընկերոջ անունը հայտնի է․ Daily Express

Էկվադորի ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործակիցներից մեկին: Էկվադորի ներքին գործերի նախարար Մարիա Պաուլա Ռոմոն ձերբակալվածի անունը չի նշել, սակայն հայտնել է, որ այդ անձը ձերբակալվել է «քննչական նպատակներով»:

Էկվադորի ներքին գործերի նախարարը նաև հայտնել է, որ երկրի իրավապահ մամինները հետևում են երկու ենթադրյալ ռուսաստանցի հաքերների, որոնք կարող են կապեր ունենալ Ասանժի հետ:

Ավելի ուշ՝ Daily Express   պարբերականը  հայտնեց, որ ոստիկանությունը Էկվադորում բերման է ենթարկել Շվեդիայի քաղաքացի Օլա Բինիին: Ջուլիան Ասանժի բերման ենթարկված գործընկերը զբաղվում էր պորտալի համար ծրագրային ապահովմամբ:

Նշվում է, որ ոստիկանությունն Ասանժի «զինակցի» մոտ այս պահին թույլ չի տալիս փաստաբանների այցելություններ:

Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապրիլի 11-ին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ