WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ԱՄՆ արտահանձնումը թույլ չտալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին հասցեագրված հանրագիրը, որը կոչ է արել պաշտպանել ամերկացի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը, ավելի քան 42 հազար ստորագրություն է հավաքել:
«Էկվադորի կառավարությանը և Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեր պահանջն է՝ Ասանժին չարտահանձնել ԱՄՆ-ին»,-ասված է ուղերձում, որը զետեղված է DIEM25 հանուն ժողովրդավարության համաեվրոպական շարժման կայքում, որը 2016 թվականին հիմնել է Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը:
ԱՄՆ-ն այժմ Ասանժին մեղադրում է նախկին զինծառայող Չելսի Մենինգի հետ նախահամաձայնության և հափշտակված ծառայողական փաստաթղթերի հրապարակման մեջ: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ մեղադրական դատավճռի կայացման դեպքում Ասանժին սպառնում է մինչև հինգ տարվա բանտարկություն: Լոնդոնի դատարանի որոշման համաձայն, ԱՄՆ-ը մինչև հունիսի 12-ը պետք է Մեծ Բրիտանիային փաստաթղթեր ներկայացնի Ասանժի արտահանձնման վերաբերյալ: Օրենքի համաձայն, լրտեսության մեջ մեղադրվելու դեպքում ԱՄՆ-ում WikiLeaks-ի հիմնադիրին կարող է սպառնալ մահապատիժ: