fbpx
Աշխարհ

Լոնդոնում կալանավորվել է Ուկրաինայի դեսպանի մեքենայի վրա հարձակման մեջ կասկածվող անձը

Լոնդոնում կալանավորվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի ծառայողական մեքենայի և ոստիկանների վրա հարձակման մեջ կասկածվող անձը:

Հարձակման հեղինակի ինքնությունը հայտնի չէ: Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակումից առաջ նա մի քանի ժամ իր մեքենայում լսել է բարձր հնչող ուկրաինական երաժշտություն:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Լոնդոնի կենտրոնում գտնվող Ուկրաինայի դեսպանության շենքի մոտ: Մոտ 40-ամյա տղամարդը իր մեքենայով վրաերթ է կատարել ուկրաինացի դեսպան Նատալյա Գալիբարենկոյի ծառայողական մեքենայի վրա: Դեսպանը մեքենայի մեջ չէր: Երբ ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր, հարձակվողը մեքենան քշել է ոստիկանների ուղղությամբ, ինչն էլ ստիպել է վերջիններիս կրակ բացել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ