Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել 113 բնապահպան ակտիվիստներ, որոնք ապրիլի 15-ին մայրաքաղաքի կենտրոնում մասնակցել են բողոքի ակցիային:
Նշվում է, որ կալանքի տակ վերցնելու հիմնական պատճառը խճուղում տրանսպորտի երթևեկության համար արգելքների ստեղծումն է:
Extinction Rebellion կազմակերպության բնապահպանական ակտիվիստները Լոնդոնի կենտրոնում արգելափակել էին լիաբեռնված տրանսպորտային ճանապարհները՝ բողոքելով շրջակա միջավայրի աղտոտման դեմ: Մի քանի հարյուր բողոքավորներ փակել էին ավտոտրանսպորտի երթևեկությունը Լոնդոնի Օքսֆորդ-սերկուս բանուկ խաչմերուկում:
Extinction Rebellion-ի ակտիվիստները պլանավորում են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում շարունակել ցույցեր կազմակերպել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ճանապարհներին: