Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» ամենօրյա կապի մեջ է խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ հանդիպում են և հակատանկային, և հակահետևակային ականների, քիչ չեն նաև ինքնաշեն ականները: Ականազերծման աշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան:
Ընդհանուր առմամբ 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք է ականազերծվել: