ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս, անդրադառնալով «Քաղաքացու օրը» նշելու համար 124 միլիոն դրամ հատկացնելուն, ասել է.
«Եթե հիշում եք նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին անցկացվող միջոցառումների գումարը, ապա կարող եք հասկանալ, որ տարբեր միջոցառումների համար հատկացվում են գումարներ, և ես կարծում եմ, որ Քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացվի գումար»:
Լիլիթ Մակունցը նշել է, որ այդ գումարը ծախսվելու է բոլոր մարզերում: Նրա խոսքերով՝ պետք է փորձել հնարավորինս սեղմ գումարներ օգտագործել: