fbpx
Կառավարություն

ՊԵԿ պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Վրաստանում

ՀՀ ՊԵԿ պատվիրակության այցը Վրաստան

Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև համագործակցության հարցեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի՝ Վրաստանի Հանրապետություն այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների փոխնախարարներ Լերի Բարնաբիշվիլիի և Լաշա Խութիշվիլիի հետ:

Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև համագործակցության վերաբերող հարցեր:

Այնուհետև Վրաստանի ֆինանսների նախարարության կազմում գործող Քննչական ծառայությունում կայացել է հանդիպում ղեկավար անձնակազմի հետ` ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլի գլխավորությամբ:

Ստորաբաժանումը զբաղվում է տնտեսական հանցագործությունների բացահայտմամբ, կանխմամբ և քննությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հուշագիր ստորագրելու մասին, որը կվերաբերվի միջազգային պայմանագրերով նախատեսված տեղեկությունների օպերատիվ փոխանակմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն բոլոր խնդրահարույց հարցերին, որոնք առաջանում են տնտեսական հանցագործությունների, մասնավորապես՝ հարկային հանցագործությունների քննության ժամանակ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ