Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 23-ի նիստում, համաձայնություն տվեց բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան 59 հասցեում փակցնելու համար։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը տեղեկացրեց, որ հուշատախտակի տեղադրման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Մատենադարանը։
Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը հոգալու է Մատենադարանը: