fbpx
Երևան

Քաղաքապետարանում լինելու են եռամսյակային պարգևավճարներ. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետարանում լինելու են եռամսյակային պարգևավճարներ, ավագանու այսօրվա նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Լինելու է ամբողջ անձնակազմին, բնականաբար, բացի քաղաքապետից», – ասաց նա։

Հայկ Մարությանի խոսքով՝ հետագայում քննարկվելու է նաև աշխատավարձերի բարձրացման հարցը։

«Բայց առաջնային, այս եռամսյակի համար անձնակազմը, որը բառիս բուն իմաստով գիշեր-ցերեկ աշխատել է, որը շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել՝ մոտ 3-ից 4 անգամ ավել, քան անցած տարի, բնականաբար, պետք է իր աշխատանքի, իր նվիրվածության, իր արդյունքի համար պարգևատրվի», – ընդգծեց քաղաքապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ