fbpx
Խորհրդարան

Այն ներուժը, որն ունի Ազգային ժողովը, պետք է սկսենք ամբողջ ծավալով կիրառել. Մակունց

Ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ խմբակցության այսօրվա հանդիպման օրակարգում են եղել մասնավորապես ԱԺ քննիչ հանձնաժողովների ձևավորմանն առնչվող և Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Մակունցը նշել է, որ մի շարք հարցերի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտություն են զգացել:

«Օրինակ` հանքարդյունաբերության հետ կապված, ջրօգտագործման և էլի մի քանիսի: Սա քանի որ նախնական քննարկում էր, չեմ ուզում ամբողջ ցանկը հրապարակել, քանի որ առաջնահերթությունները մի քանիսն էին, երկուշաբթի օրը կամբողջացնենք», – ասաց պատգամավորը:

Լրագրողների հարցին այն, թե արդյո՞ք սա վարչապետի հանդիմանանքին հետևող քայլ էր, երբ ասաց, որ հիմա ԱԺ-ում առնվազն մի քանի քննիչ հանձնաժողովներ պետք է ձևավորված լինեին, խմբակցության ղեկավարը պատասխանեց.

«Մենք իրականում բավական ինտենսիվ աշխատում ենք, և վարչապետի ասածը, խնդրում եմ, որպես հանդիմանանք չընդունենք: Ազգային ժողովը կառուցողական աշխատում է, կարող եմ ասել, «Իմ քայլի» հետ կապված, մենք պլանավարում էինք դա, վարչապետը տեղյակ է եղել. այն ներուժը, որն ունի Ազգային ժողովը, պետք է սկսենք ամբողջ ծավալով կիրառել», – նշեց Լիլիթ Մակունցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ