Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր նույնպես Ծիծեռնակաբերդում է: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Հրայր Թովմասյանը պատմեց.
«Մի քանի օր առաջ ուղղակի հաշվեցի իմ պապիկի հոր սերունդները: Նա փրկվել էր Ցեղասպանությունից: Սերնդում մոտավորապես 140 հոգի կա: Եվ, այո՛, մեր ամենամեծ կորուստը որ եղել է, այն է, որ էս տարածքում մենք էսօր պիտի 70 միլիոնանոց պետություն լինեինք՝ աշխարհի հզորների հետ հավասարը հավասարին քայլող: Մենք էսօր դա, ցավոք, չունենք, դա ամենամեծ կորուստն է, որ ամեն գնով պետք է վերականգնել: 100-ամյակից հետո պետք է ապրել ու արարել»:
ՍԴ նախագահը, մեկնաբանելով օրվա խորհուրդը, մեջբերեց Պերճ Զեյթունցյանին.
«Ուզում եք մուռ հանեք, ուրեմն այստեղ ստեղծեք հզոր, ուժեղ, կայուն պետություն: Եվ մեզանից յուրաքանչյուրի անելիքը, ըստ էության, դա է»: