fbpx
Քաղաքականություն

Կոչ եմ անում թուրք ժողովրդին ուժ գտնեն իրենց մեջ՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը. Կնյազ Հասանով

«Ես այսօր քրդական համայնքի և ողջ քուրդ ժողովրդի անունից գլուխս խոնարհում եմ անմեղ զոհերի հիշատակի առջև և կոչ եմ անում թուրքական իշխանությանը, թուրք ժողովրդին, որպեսզի ուժ գտնեն իրենց մեջ՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը և հրապարակայնորեն ներողություն խնդրեն հայ ժողովրդից», – այս մասին այսօր ասել է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը:

Հասանովը նաև նշեց, որ թուրքական իշխանությունը նույն ձեռագիրը շարունակում է նաև այսօր՝ քրդերի նկատմամբ:

«Ես միաժամանակ կոչ եմ անում թուրքական իշխանությանը, որն արդեն 30-40 տարի շարունակ ոչնչացնում է, ցեղասպանության ենթարկում նաև քուրդ ժողովրդին, վերջ տալ այդ ամենին: Միջազգային հանրությունը, մեծ գերտերությունները, որոնք ունեն իրենց գերակա շահերը, պետք է բռնեն այդ պետության արյունոտ ձեռքը և ասեն` հերիք է անընդհատ նույն ձևով ցեղասպանություն կատարես հայերի, քրդերի, ասորիների»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ