Ապրիլի 25-ին, ժամը 07:49-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։