Մեթանի պայթյուն է գրանցվել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության «Սխիդկարբոն» հանքում։ Հանրապետության ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ երեք հանքափոր զոհվել է, ևս 14-ը՝ անհետ կորել։ Ուրբաթ առավոտյան փրկարարներին օգնության են շտապել Ռոստովի մարզի Շախտի քաղաքի լեռնափրկարարները:
Մոտ 100 մարդ է գործի դրվել փրկարարական գործողությունում, Յուրևկա գյուղի մոտ գտնվող «Սխիդկարբոն» հանքավայրում, լրագրողներին տեղեկացրել է Լուգանսկի Հանրապետության ԱԻՆ ղեկավար Եվգենի Կացավալովը։
Նախարարը նաև ասել է, որ ներկա պահին փրկարարական գործողությանը մասնակցում է մոտ 100 մարդ:
Նա նաև նշել է, որ աշխատանքները կատարվում են պլանային ռեժիմով. փլուզված հանքերը գազազերծվում են, շարունակվում են անհետ կորածների որոնումները։ Կացավալովն ավելացրել է, որ ներկա պահին արդեն աշխատում է երկու լեռնափրկարարական ջոկատ ՌԴ-ից։
«Շանս միշտ կա, և հույսը վերջինն է մահանում։ Մենք հույս ունենք»,- ասել է նախարարը։