Ապրիլի 26-ին, ժամը 23:36-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան բախվել է ՃՈ պահակակետի պատին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդ Ա.Ս.-ն ծնված 1975 թ. և ուղևոր Կ.Ս.-ն ծնված 1975 թ. տեղի ուժերով դուրս են բերվել արգելափակումից:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և տեղում իրականացրել հերթապահություն` մինչ ՃՈ աշխատակիցների դեպքի վայր ժամանելը:
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։