fbpx
Աշխարհ

Ասանժի հայրը որդու արտահանձնումը կապում է Էկվադորին տրված վարկի հետ

WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը հայտնել է, որ որդու ձերբակալությունը կապված է եղել Էկվադորի համար Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի հետ։

«Էկվադորը չունի իր արժույթը, ԱՄՆ դոլար է օգտագործում։ Այն կստանա ԱՄՀ-ի վարկը, բայց դուք չեք կարող ԱՄՀ-ի վարկ ստանալ, եթե դրան հավանություն չտա ԱՄՆ-ը»,- ասել է Շիպտոնը 60 Minutes Australia հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Նա վախենում է, որ Ասանժին կհանձնեն ԱՄՆ-ին և երբեք ազատ չեն արձակի։

WikiLeaks-ի հիմնադիրը ձերբակալվել է ապրիլի 11-ին Լոնդոնում այն բանից հետո, երբ Էկվադորը հրաժարվել է նրան դիվանագիտական ապաստան տրամադրել՝ միջազգային կոնվենցիաների բազմակի խախտումների պատճառով։

Ինչպես հայտարարել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, Լոնդոնը խոստացել է, որ լրագրողին չեն արտահանձնի այնպիսի երկրի, որտեղ նրան սպառնում են խոշտանգումներ կամ մահապատիժ։ Սակայն WikiLeaks-ի հայտարարությունում ընդգծվում է, որ Էկվադորն ապօրինի է դադարեցրել քաղաքական ապաստանի գործողությունը՝ խախտելով միջազգային իրավունքը։

Եթե լրագրողին մեղադրանք ներկայացնեն լրտեսության գործով, ապա նրան կարող է սպառնալ մահապատիժը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ