fbpx
ՏՏ

Wirestock-ը և Coinstats-ը՝ Chainpoint բլոկչեյն համաժողովի հաղթող ստարտափներ

Երևանում նոյեմբերի 14-15-ն անցկացված Chainpoint 18 համաժողովում հաղթել են Wirestock և Coinstats հայկական ստարտափները։ Փոխանցում է itel.am-ը:

Նրանք համաժողովի գլխավոր գործընկեր Fasttoken-ի և Nooor-ի կողմից կստանան աջակցություն։

Ընդհանուր առմամբ, միջազգային ներդրողների առջև ներկայացել է բլոկչեյն ոլորտը ներկայացնող հայկական 8 ստարտափ։

Ելույթների հիմնական նպատակն էր նախագծերի վերաբերյալ օգտակար կարծիքների հայտնումը, որոնք խթան կհանդիսանան ստարտափների թիմերի համար բարելավելու իրենց նախագծերը և դրանք ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու համար։

Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայում նշել են, որ «ժյուրիի անդամները համարձակ, բաց և կառուցողական կերպով քննադատել են նախագծերի այս կամ այն հատվածը։ Հնչել են բավականին հետաքրքիր մեկնաբանություններ, որոնք հնարավորություն են տվել մասնակիցներին հասկանալու բացթողումները և հետագայում աշխատելու արդեն հիմնավորված խնդիրների վրա»։

Ժյուրիի անդամներն էին՝

– Double Sirius Capital մասնավոր ներդրումային ֆոնդի համահիմնադիր Արթուր Էոլյանը (Artur Eolyan),
– DeStream ընկերության համահիմնադիր Տաճատ Իգիթյանը (Tachat Igityan),
– MuleChain ընկերության հիմնադիր Ռալֆ Լյուն (Ralph Liu),
-DAS Index ընկերության համահիմնադիր Լեոնիդ Մորոզովսկին (Leonid Morozovskiy),
– SmartGateVC գործընկեր Համբարձում Քաղկեցյանը (Hambardzum Kaghketsyan),
– Granatus Ventures-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մանուկ Հերգնյանը (Manuk Hergnyan),
– RACIB ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Գոնչարուկը (Victor Goncharuk),
– Fasttoken ծրագրի ղեկավար Արմեն Չախոյանը (Armen Chakhoyan):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ