Ապրիլի 29-ի առավոտյան գրանցվել է Երևանի Կենդանաբանական այգու Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը, կենդանին մահացել է երկարատև հիվանդությունից հետո։
Կենդանին արդեն 10 տարի էր, ինչ ապրում էր այգում: Այդ տարիների մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց ջրավազանի և կանաչ տարածքի: 2015թ.-ից տեղափոխվել էր նորակառույց և ընդարձակ ավելի ազատ վանդակ, ուր հատկապես սիրում էր զբոսնել արևային օրերին:
Կենդանաբանական այգու կողմից Երևան հրավիրված Մոսկվայի և Լոնդոնի կենդանաբանական այգիների և տեղացի կենդանաբույժների համատեղ ջանքերին, կիրառված բուժմանն ու անցկացված միջոցառումներին՝ կենդանու կենսաքիմիական լաբորատոր, գործիքային և ակնադիտական զննումների արդյունքում պարզվել էր, որ Բինգոյի հիվանդությունը համատեղելի չէ կյանքի հետ. առկա են կենդանու քնեցման կենդանաբուժական գրավոր ցուցումներ՝ կենդանուն ցավազրկելու անհնարինության, անբուժելի հիվանդության, հետագա ցավից և տանջանքներից ապահովագրելու համար, որը սակայն չկիրառվեց: