fbpx
Կրթություն

Կրթության նախարարն անդրադարձել է «Եկեղեցու պատմություն» առարկային և դպրոցականների ծանր պայուսակներին

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ մեկնաբանել է «Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը և նշել է, որ այս հարցում ուսուցիչների վերապատրաստման խնդիր կա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այլևս դպրոցներում վերացել է դասը աղոթքով սկսելու սովորությունը, սակայն այս առարկայի մասով շատ հարցեր կան, որոնք պետք է վերանայվեն:

Նախարարը նաև խոսել է ՆԶՊ (նախնական զինվորական պատրաստվածություն) առարկայի մասին և նշել, որ այս պահին քննարկումներ կան, որպեսզի ավագ դպրոցների աշակերտները կարողանան զորանոցային և վրանային պայմաններում ձեռք բերել որոշակի հմտություններ:

Կրթության նախարարը ասաց, որ Երկրապահ կամավորական միությունը դպրոցից անկախ կառույց է և այդպես էլ կմնա:

Նա խոսել է նաև աշակերտների հագուստի մասին, սակայն նշել է, որ կարծում է, որ սև և սպիտակ հագուստ պարտադրաբար կրելը կեղծ օրակարգ է և կրթության որակի վրա չի անդրադառնում:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարրական դպրոցում խնդիրներ գրեթե չկան, և հիմնական խնդիրները լինում են միջին և ավագ դպրոցներում.

«Ծանր պայուսակները այս սեպտեմբերից կսկսեն թեթևանալ, և աշակերտն առաջին կիսամյակ կտանի գրքի առաջին հատորը, իսկ երկրորդ կիսամյակ` երկրորդ հատորը, ինչը նշանակում է, որ պայուսակները և դասագրքերը 40-50%-ով կթեթևանան»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ