Ապրիլի կեսին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետևանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացել է շինության փայտյա մասը, փլուզվել են տանիքն ու աշտարակը։
Տաճարի վերականգնման համար հաջողվել է 460 մլն եվրո հավաքել, և ռեստավրացիայի մասնագետները, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը, ինչպես նաև նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ Նոտր Դամը կվերականգնվի։
Ավելի ուշ Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը միջազագային ճարտարապետական մրցույթ հայատարարեց ծայրաձողի վերակառուցման համար։ Ճարտարապետները ներկայացրել են ստեղծագործական որոշ լուծումներ, որոնք ներկայացնում ենք ստորև։