fbpx
Արցախ

Մեկնարկել է Արցախի Հանրապետության պատվիրակության աշխատանքային այցն Արգենտինայի Հանրապետություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը և ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը հանդիպել է Արգենտինայում գործող մի շարք հայկական կառույցների ներկայացուցիչների հետ:

Առաջին հանդիպումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի մասնաճյուղի անդամների հետ էր: Այնուհետ հաջորդաբար հանդիպումներ են տեղի ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանի, «Արգենտինայի Հանրապետության Հայկական հաստատությունների» (IARA) ղեկավար կազմի, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի, Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պատասխանատուների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են համազգային նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և հեռանկարները, Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության ամրապնդումը, հայրենիք-սփյուռք հարաբերությունների հետագա խորացումը:

Առաջիկա օրերին նախատեսվում են պատվիրակության մի շարք հանդիպումներ Արգենտինայի Հանրապետության քաղաքական և ակադեմիական շրջանակների հետ:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ