Ապրիլի 29-ին Լոնդոնում կայացել է «International Opera Awards-2019» մրցանակաբաշխությունը:
Նշենք, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է 2013 թվականից ի վեր և համարվում է նշանակալի իրադարձություն օպերային արվեստի բնագավառում:
Այս տարի «Լավագույն օպերային երգչուհի» պատվավոր մրցանակին արժանացել է հայ-լիտվացի երգչուհի Հասմիկ Գրիգորյանը` Գեղամ Գրիգորյանի դուստրը:
2016 թվականին Հասմիկ Գրիգորյանն արժանացել էր լավագույն երիտասարդ երգչուհի մրցանակին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։