Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երկար է մտածել Վլադիմիր Պուտինի այն խոսքերի մասին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բազմաթիվ ընդհանրություններ կան:
«Իրականությունն այն է, որ այսօր Ղրիմի բռնակցումից և Դոնբասում ագրեսիայից հետո մեր միջև միայն մեկ ընդհանուր բան է մնացել՝ պետական սահմանը»,- գրել է Զելենսկին:
Նա հավելել է, որ Մոսկվան Կիևին պետք է վերադարձնի ուկրաինական հողի յուրաքանչյուր միլիմետրի վերահսկողությունը:
«Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք շարունակել ընդհանրություններ փնտրել»,- գրել է Ուկրաինայի ընտրված նախագահը: