ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին.
«Այսօր նախարարությունում հյուրընկալել էինք ՀՀ ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին: Կարճ զրույց ունեցանք մշակույթի ոլորտից: Տասնամյակներ շարունակ Մշակույթի նախարարության բազմաթիվ խնդիրներ տեսած վարպետի խորհուրդները շատ կարևոր են»:
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10157234090128501