Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի հայ մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանն արժանացել է մրցանակի Միջազգային օպերային մրցանակաբաշխության «Տարվա երգչուհի» անվանակարգում: Նշենք, որ այս մրցանակաբաշխությունն օպերային աշխարհի «Օսկարն է»: Այս մասին տեղեկացնում է classicalmusicnews.ru կայքը:
Երգչուհին այս մրցանակին արժանացել է Սալոմեայի դերը համանուն օպերայում կատարելու համար:
Հասմիկ Գրիգորյանը ծնվել է Վիլնյուսում, օպերային երգիչների ընտանիքում: Հայրը հայտնի տենոր Գեղամ Գրիգորյանն է, իսկ մայրը՝ Իրենա Միլկևիչուտեն: Մարիինյան թատրոնում սկսել է երգել 2012 թվականից: