fbpx
Աշխարհ

Հյուսիսային Մակեդոնիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Այսօր առավոտյան Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն երկու թեկնածուների՝ Ստևո Պենդարովսկիի և Գորդոն Սիլյանովսկա-Դավկովի միջև։ Նրանցից առաջինը իշխող «Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության», իսկ երկրորդը երկրում ամենախոշոր ընդդիմադիր «Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն՝ Մակեդոնական ազգային միասնության ժողովրդավարական կուսակցության» թեկնածուներն են։

Ընտրություններում իրավունք ունեն մասսնակցելու 1,8 միլիոն քաղաքացիներ։

Քվերակությունը կավարտվի ժամը 19:00-ին, իսկ ընտրության նախնական արդյունքները, ակնկալիքների համաձայն, հայտնի կդառնան արդեն կեսգիշերին։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ