Այն բանից հետո, ինչ «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմը մեծ էկրաններին հայտնվեց, բրիտանական Queen խմբի անդամների միացյալ կարողությունը գերազանցել է երկրի թագուհու՝ Էլիզաբեթ 2-րդի ֆինանսական կարողությանը։ Այս մասին հայտնում է The Times թերթը:
Խմբի անդամներից այժմ կենդանի են երեքը։ Խմբի մասին պատմող ֆիլմի դուրս գալուց ու նրանց հոնորարների տրամադրումից հետո նրանց միացյալ կարողությունը հասել է 586 մլն դոլարին համարժեք ֆունտի, իսկ թագուհու կարողությունը գնահատվում է մոտ 487 մլն դոլար։
Ֆիլմի հասույթից բաժին է հասել նաև խմբի հիմնադիրներից Ֆրեդի Մերկուրիի սիրեցյալին՝ մոտ 50 մլն դոլար։