fbpx
Աշխարհ

Գազայի հատվածի հետ կապված Իսրայելը և Պաղեստինը հրադադարի համաձայության են հասել

Մայիսի 6-ին Եգիպտոսի միջնորդությամբ՝ Իսրայելը և Պաղեստինը համաձայնության են հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը վկայակոչելով պաղեստինցի մի պաշտոնյայի խոսքը:

«Հրադադարի մասին համաձայնագիրն սկսել է գործել մայիսի 6-ին, 04:30-ին»,- մեջբերում Է գործակալությունը պաշտոնյայի խոսքը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից շուրջ 700 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղութամբ, դրանցից 240-ը «կալանվել» են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Հրթիռակոծումների հետւևանքով զոհվել էին չորս իսրայելացի, ևս մի քանիսը վիրավորվել: Ի պատասխան իսրայելացի զինվորականները շուրջ 300 թիրախ են խոցել Գազայի հատվածում:
Ըստ որոշ տվյալնեի՝ Իսրայելի հարվածների հետեւանքով երկու օրվա ընթացքում զոհվել է առնվազն 14 պաղեստինցի, տասնյակ բնակիչներ տուժել են:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ