Գազայի հատված
Գազայի հատվածում խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցությունը հնարավոր է
Գազայի հատվածում խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցությունը Վաշինգտոնը լիովին հնարավոր է համարում: Այդ մասին հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության պաշտոնյային։
Եմենի հութիները վերսկսում են նավերի վրա հարձակումները Գազայի օգնության դադարեցման պատճառով
Եմենի հութիները վերսկսում են հարձակումները իսրայելական նավերի վրա Կարմիր ծովում՝ ի պատասխան Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարման դադարեցմանը:
Իսրայելը պատրաստվում է ազատ արձակել 1,904 պաղեստինցի բանտարկյալի՝ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի շրջանակում
Իսրայելը նախատեսում է ազատ արձակել 1,904 պաղեստինցի բանտարկյալ՝ ներառյալ ահաբեկչությունների և սպանությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված մի քանի անձանց: Այս քայլը կատարվում է Գազայի հատվածում պահվող 33 իսրայելցի պատանդներին ազատ արձակելու դիմաց՝ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի շուրջ համաձայնագրի առաջին՝ 42-օրյա փուլի շրջանակում։ Ազատ արձակվող բանտարկյալներից 737-ը ՀԱՄԱՍ-ի, Պաղեստինի Իսլամական Ջիհադի և ՖԱԹՀ շարժման անդամներ են, ինչպես…
Իսրայելի բանակը շարունակել է ռմբակոծությունները Գազայի հատվածում
Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ թվի կապակցությամբ Վաշինգտոնի քննադատությունից հետո Իսրայելի բանակը շարունակել է ռմբակոծությունները։ AFP-ն, վկայակոչելով Գազայի հատվածում իր աղբյուրները, հայտնում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայի կենտրոնական հատվածին և հրետանային կրակ բացել հարավին շրջանների ուղղությամբ, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։ Այս հարվածներից մի քանի ժամ առաջ ԱՄՆ պետքարտուղար…
Գազայի հատվածում վնասվել է ավելի քան 137 հազար շենք
Գազայի հատվածի շենքերի կեսից ավելին պատերազմի սկզբից ի վեր ավերվել է կամ վնասվել։ Դրա մասին հայտնել է UNOSAT-ը։ UNOSAT-ի տվյալներով՝ վնասվել է մոտավորապես 137 հազար շինություն։ Բացի դրանից, բացահայտվել է ավելի քան 36,5 հազար ավերված շինություն։
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում գրոհել են Գազայի հատվածի 50 ռազմական օբյեկտի վրա
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող արմատականների 50 ռազմական օբյեկտների։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել և ոչնչացրել են ավելի քան 50 ահաբեկիչների թիրախ Գազայի հատվածում, այդ թվում՝ ռազմական օբյեկտներ, զենքի պահոցներ, հրթիռային կայաններ, դիտակետեր և ահաբեկչական…
Գազայի հատվածում մոտ 9000 հիվանդ տարհանման կարիք ունի. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ Գազայի հատվածում մոտ 9000 հիվանդ անհապաղ տարհանման կարիք ունի: «Գազայի ամբողջ տարածքում գործում է ընդամենը 10 հիվանդանոց, և հազարավոր հիվանդներ առաջվա պես զրկված են բժշկական օգնությունից», – գրել է Գեբրեյեսուսը X-ի իր միկրոբլոգում: ԱՀԿ-ի տվյալներով՝ նախքան պատերազմը Գազայում գործում էր 36 հիվանդանոց։ «Մոտ 9000 հիվանդի…
Նոր հարվածներ Գազայի հատվածին, կան տասնյակ զոհեր
Առնվազն 13 խաղաղ բնակիչ է զոհվել այսօր առավոտյան Իսրայելի զինված ուժերի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող երկու բնակելի շենքերին հասցված հարվածների հետևանքով։Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ տեղեկացնելով, որ զոհերից չորսը կանայք են, ևս չորսը՝ երեխաներ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` անցած գիշեր իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել փախստականների «Նուսեյրաթ» ճամբարին, ինչի հետևանքով ևս 12 պաղեստինցի…
Մարդասիրական օգնություն տեղափոխող 26 բեռնատար մուտք է գործել Գազայի հատված
Առնվազն 26 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ նոյեմբերի 17-ին «Ռաֆահ» անցակետով մտել են Գազայի հատված: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգողի գրասենյակից։ «26 մարդասիրական բեռնատարներ ստուգվել են և Ռաֆահ անցակետով ուղարկվել Գազա»,- ասված է գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ։ Աղբյուրի տեղեկատվությամբ՝ 12 բեռնատար տեղ է հասցրել սննդամթերք, 10-ը՝…
Հորդանանը պարաշյուտներով բժշկական օգնության խմբաքանակ է նետել Գազայի հատված
Հորդանանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները պարաշյուտներով բժշկական օգնության խմբաքանակ են նետել Գազայի հատված։ Այս մասին սոցցանցում գրել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը։ Թագավորի խոսքով՝ հորդանանցի օդաչուները կարողացել են պարաշյուտների օգնությամբ բժշկական պարագաների բեռ հասցնել Հորդանանի դաշտային հոսպիտալ, որը շարունակում է շուրջօրյա գործունեությունը Գազայում։ Նա ընդգծել է, որ տուժածներին օգնելը Հորդանանի պարտականությունն է։ Աբդալլահ Երկրորդը նշել է,…
Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի
Գազայի Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ ավելի քան 139 մարդ՝ նրանց թվում 39 անչափահաս է զոհվել, ավելի քան 1000-ը վիրավորվել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծության ժամանակ։ Մայիսի 10-ից իսրայելական բանակը Գազայի հատվածում չի դադարեցնում հրթիռակոծությունը: Դրանք հաջորդել են Արևելյան Երուսաղեմում Ալ Ակսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններին: Կոնֆիկտը սկսվել էր իսրայելական դատարանի որոշումից հետո, որով Շեյխ…
Թել Ավիվում դարձյալ հնչել է օդային հարձակման ազդանշան
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Թել Ավիվում և նրա արվարձաններում դարձյալ հնչել է օդային հարձակման ազդանշան։ Մայիսի 12-ի առավոտյան Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումները շարունակել են հրթիռակոծել Իսրայելի տարածքները: Առավոտյան Աշխելոնում և Գազայի հատվածին հարակից բնակավայրերում օդային հարձակման ազդանշաններ են հնչել: Ավելի վաղ հայտնել էինք, որ իսրայելական բանակի հաղորդմամբ՝ ավելի քան 1600 հրթիռ է արձակվել դեպի Իսրայել:
Գազայի հատվածի հետ կապված Իսրայելը և Պաղեստինը հրադադարի համաձայության են հասել
Մայիսի 6-ին Եգիպտոսի միջնորդությամբ՝ Իսրայելը և Պաղեստինը համաձայնության են հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը վկայակոչելով պաղեստինցի մի պաշտոնյայի խոսքը: «Հրադադարի մասին համաձայնագիրն սկսել է գործել մայիսի 6-ին, 04:30-ին»,- մեջբերում Է գործակալությունը պաշտոնյայի խոսքը: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից շուրջ 700 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղութամբ,…
Եվրատեսիլյան միջոցառումները չեղարկվել են Իսրայելի սահմանային հատվածում իրավիճակի սրման պատճառով
Մայիսի 4-ին Իսրայելի և պաղեստինյան ծայրահեղականների միջև Գազայի հատվածում հակամարտությունների սրման պատճառով «Եվրատեսիլի» շրջանակներում մի շարք միջոցառումներ չեղարկվել են: Այս մասին հաղորդում է իսրայելական «9-րդ ալիքը»: Չեղարկվածների թվում է նաև Իսրայելի ներկայացուցիչ տրանսսեքսուալ երգչուհի Դանա Ինտերնեշնլի համերգը: Չնայած այս ամենին, «Եվրատեսիլի» կազմակերպիչները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով, մրցույթի պատվիրակությունների ընդունելությունը շարունակվում է: Նշենք նաև, որ…













