2014 թ. Մայդանում ակտիվիստների սպանությունների գործի շրջանակներում Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին կանչել են հարցաքննության: Այս մասին տեղեկացնում է Ukrainian News պարբերականը: Աղբյուրը նաև նշում է, որ Պորոշենկոն պետք է գլխավոր դատախազություն ներկայանա մայիսի 7-ին:
Ըստ նախնական տվյալների Պետրո Պորոշենկոն կհարցաքննվի որպես վկա: Նաև ակնկալվում է, որ Ուկրաինայի գործող նախագահը կստորագրի 2016-ին տեղի ունեցած հարցաքննության արձանագրությունը, որը չի կարող կցվել գործին առանց Պորոշենկոյի ստորագրության: