ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները: Նախագահն այս մասին ծանուցել է Կոնգրեսին, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Թրամփի խոսքերով՝ «սիրիական ռեժիմի գործողությունները, ներառալ քիմիական զենքի կիրառումը, ահաբեկչական կազմակերպություններին աջակցելն ու լիբանանյան կառավարության արդյունավետ գործունեության համար խոչընդոտներ ստեղծելը, շարունակում է նպաստել ծայրահեղականության աճին և սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»։