fbpx
Աշխարհ

Աստվածամոր տաճարի շրջակայքն աղտոտված է կապարով

 

Փարիզի Աստվածամոր տաճարի շրջակայքի հողերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է կապարի բարձր պարունակություն: Պատճառը ապրիլի 15-ին տաճարում բռնկված հրդեհն է: Հայտնում է BFM TV հեռուստաալիքը:

1 կիլոգարամ հողում առկա կապարի թույլատրելի չափանիշը 0,3 գրամ է, սակայն տաճարի շրջակայքում գտնվող հողերում այն կազմում է 10-20 գրամ:

Նշվում է, որ մետաղի բարձր պարունակություն է հայտնաբերվել այն վայրերում, որտեղ հասանելիությունը սահմանափակված է։ Կապարով աղտոտվածություն է ի հայտ բերվել նաև տաճարին մոտ գտնվող վարչական շենքերի վերին հարկերում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ