fbpx
Ժամանց

«Ազնավուր» հիմնադրամը չի հանդիսանում Երևանում կայանալիք Շառլի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողը

«Ազնավուր» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ո՛չ հիմնադրամը և ո՛չ էլ ընտանիքը չեն հանդիսանում Երևանում մայիսի 26-ին կայանալիք` Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողը։

Տարբեր անձանց կողմից արվում են հանրային հայտարարություններ, որոնցով փորձ է արվում վերոնշյալ համերգի կազմակերպումը որևէ կերպ կապել «Ազնավուր» հիմնադրամի և Ազնավուր ընտանիքի անվան հետ։

Հիմնադրամը և ընտանիքն անթույլատրելի են համարում  հանրությանը ապատեղեկացնելու նմանատիպ  փորձերը։

Մեծանուն արտիստի 95-ամյակին ընդառաջ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում ամբողջ աշխարհում։ Այդպիսով բոլոր այդ իրադարձությունների կազմակերպիչները նշանավորում են Շառլ Ազնավուրի արվեստն ու կյանքը, ինչպես նաև նպաստում «Ազնավուր» հիմնադրամի առաքելությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ