ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 22 միջազգային ընկերության դեմ

Հրապարակող՝

Ըմբշամարտ. Մեդալներ Թախթիի Գավաթի խաղարկությունից

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել 13 երկրներում գործող 22 ընկերությունների դեմ՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու հիմնավորմամբ։ Ցանկում տեղ են գտել նաև թուրքական ընկերություններ։ Այս մասին տեղեկացնում Ermeni Haber.am-ը:

«Մենք պարզել ենք, որ այդ 22 ընկերությունները գործում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերի դեմ»,-ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կողմից կողմից կատարված հայտարարության մեջ։

Ցանկում Բացի Թուրքիայից ներառված են Ֆրանսիայում, Անգլիայում, Իրանում, Հորդանանում, Լիբանանում, Oմանում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Սենեգալում, Սիրիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում գործող ընկերություններ։

Ամենաթարմ