fbpx
Կրթություն
23:20 14/11/2019

Հայտնի են սպարտակիադայի ծրագրով հրաձգության մրցաշարի հաղթողները

Նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի հրաձգարանում ավարտվել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցաշարում թիմային հաշվարկով առաջին մրցանակակիր է դարձել Արցախը, երկրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռին:

Տղաների անհատական պայքարում ամենադիպուկը եղել է Արցախից Աշոտ Մելքումյանը, երկրորդ տեղում Արարատից Սարգիս Գյուլումյանն է, իսկ երրորդ մրցանակակիրն Էրիկ Պետրոսյանն է (Արցախ): Աղջիկների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Անի Ավետիսյանը (Արարատ), երկրորդ մրցանակակիրը Անահիտ Ղրմաջյանն է (Կոտայք), իսկ երրորդ տեղում Լիաննա Սարգսյանն է (Արարատ):

Մրցանակակիր աշակերտները և թիմերը ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գավաթներ, մեդալներ և հավաստագրեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության անցկացրած սպարտակիադա մարզական միջոցառման նպատակներն են հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանցիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումը, ֆիզիկական պատրաստվածության բարելավումը, մարզական-մասսայական միջոցառումներին բարձր դասարանների աշակերտների ներգրավումը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ