fbpx
Աշխարհ

Ամերիկացին մեղադրվել է Թրամփին սպառնալից նամակներ ուղարկելու համար

Ամերիկյան Քոնեկտիկուտ նահանգի իշխանությունները կիրակի մեղադրանք են ներկայացրել Նյու Հեւեն քաղաքի բնակչին սպիտակ փոշով եւ սպառնալիքներով նամակների համար, որոնք նա ուղղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ տեղեկացնում է AP-ն։

Իշխանությունների տեղեկություններով՝ Գերի Ջոզեֆ Գրավելը պնդում էր, որ ծրարներում, որոնք նա ուղարկել էր անցած տարի, սիբիրյան խոցի սպորներ էին։ Նա նաեւ դրանցում գրառումներ էր դնում հետեւյալ բովանդակությամբ. «Դուք մեռնելու եք»։ Իրականում ծրարներում մանկական փոշենյութ էր։

Գրավելը նման ուղերձներ ուղարկել է նաեւ Քոնեկտիկուտի իսլամական կենտրոն եւ այլ կազմակերպություններ։ Նա նաեւ զանգահարել է հեռախոսով եւ տեղեկացրել, թե իբր այնտեղ տեղադրված են ռումբեր։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ