Մայիսի 15-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ խնձորենի, Սիսիան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 30 դեկորատիվ ծառ, Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին՝ մոտ 750 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 600 քմ խաղողի այգի ու 4 ծիրանենի, Ջերմուկ քաղաքի «Գլաձոր» առողջարանի մոտակայքում այրվել է 50 քմ խոտածածկույթ, Աբովյան քաղաքի Ակունք գյուղում՝ «Դրախտ» ռեստորանի ետնամասում՝ 3000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 6 դեկորատիվ ծառ և 3 թփուտ, Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող «Երևան ՋԷԿ»-ի տարածքում՝ 400 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։