ԱՄՆ-ն ավարտել է իր զորակազմի կրճատման ու վերատեղակայման գործընթացը Սիրիայի հյուսիս-արևելքում: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը։
Նրա խոսքով՝ Սիրիայում կմնա ԱՄՆ-ի զինված ուժերի 600 զինծառայող։
«Զինվորականների այդ թվաքանակը կպահպանվի: Բայց եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան է տեղի ունենում, ես կարող եմ փոքր-ինչ ուժեղացնել ներկայությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը:
Էսպերը չի բացառել նաև Սիրիայում ամերիկացի զինծառայողների հետագա կրճատումն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները իրենց զինվորականներին ուղարկեն տարածաշրջան:
«Եթե դաշնակից պետությունը՝ ՆԱՏՕ-ի մի երկիր, որոշի մեզ տալ 50 մարդ, ես, հնարավոր է, կկարողանամ հետ կանչել 50 յուրայիններին»,-ասել է նա։

