Ֆրանկ Ռիբերին խոսել է իր ապագայի մասին.
«Դեռևս չգիտեմ, թե ինչ եմ պատրաստվում անել: Հստակ ծրագիր չունեմ: Ունեմ կարիերաս շարունակելու մի քանի տարբերակ ու պետք է մտածեմ այդ մասին»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է beIN Sports-ը:
Նշենք, որ ամռանը Ռիբերիի պայմանագիրն ավարտվում է մյունխենյան ակումբի հետ: Նա 2007 թվականին «Մարսելից» է տեղափոխվել «Բավարիա» և 12 տարի է անցկացրել Բունդեսլիգայում: