Տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայի ծխատար խողովակից շմոլ գազի արտանետման հետևանքով թունավորվել է 3 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մայիսի 18-ին, ժամը 23:30-ին, ոստիկանության Սևանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սևան քաղաքի 3 բնակիչներ:
Ժամը 18.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի ծխատար խողովակից շմոլ գազի արտանետումից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: