Խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Կեմերովո քաղաքում՝ Hyundai ավտոսրահում: Կրակը տարածվել է շենքի տանիքում և վերջին հարկում:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ հրդեհի մակերեսը կազմում է 1500 քառ․ մ: Տուժածներ չկան:
Ավտոսրահի հարևանությամբ կան մի շարք վարչական և բնակելի շենքեր, ինչպես նաև բենզալցակայան:
Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակը: