fbpx
Հասարակություն

Վրաստանում թուրք կողոպտիչները ծեծել են հայ պահակին

Թուրքիային աահմանակից Ախալքալաքի շրջանի Կարծախի հայաբնակ գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել ախոռի պահակ Սարգիս Գասպարյանի վրա։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը։ Պահակի պատմում է, որ ինքը հեռախոսով խոսելիս է եղել, երբ կողոպտիչները ներխուժել են իր վագոն-տնակ։

«Կրակեցին շանը, իսկ ինձ հարվածեցին ինքնաձիգի կոթով, ինչ-որ բան ցողեցին վրաս և սկսեցին ձեռքերս կապել, այնուհետև ձեռնաշղթաներ հագցրին, փակեցին բերանս և հեռացան։ Նրանք թուրքերենով էին խոսում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմել է պահակը։

Jnews-ի փոխանցմամբ՝ սահմանապահներին հաջողվել է վերադարձնել գողացված անասունները նախքան ավազակները կհատեին Թուրքիայի սահմանը: Կողոպտիչներից 4-ին հաջողվել է փախչել։

Նշվում է, որ սա Վրաստանի սահմանամերձ գյուղերում անասունների գողության առաջին դեպքը չէ, և բոլոր դեպքերում էլ անասուններին անցկացրել են Թուրքիա։

Վրաստանի ՆԳՆ-ում փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ