Միացյալ Նահանգները պատրաստվում է ստեղծել արխիվ, որը կներառի 350 միլիարդ օգտատիրոջ սոցիալական ցանցերում ունեցած գրությունները: Այս մասին հայտարարել է երկրի ռազմածովային հետազոտության նախարարությունը:
Ըստ տեղեկության` նման արխիվի ստեղծման համար Վաշինգտոնը պատրաստ է 38.5 միլիոն դոլար ծախսել: Այդ արխիվը կներառի աշխարհի 100 երկրի առնվազն 200 միլիոն հատուկ օգտատերերի մեկնաբանություններ: Արխիվում նշվելու է օգտատիրոջ անունը և հրապարակման ամսաթիվը:
Ըստ պարզաբանության` նման արխիվը ամերիկյան կողմին անհրաժեշտ է հաղորդակցման լեզվական էվոլյուցիան և կոլեկտիվ կարծիքի արտահայտման նոր տեսակները մոդելավորելու համար:
Ի դեպ` ավելի վաղ ԱՄՆ-ն Չինաստանի ցանցահեններին մեղադրել էր 78 միլիոն մարդկանց տվյալների գողության մեջ: