Մայիսի 20-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ն.Պ.-ին (ծնված 1937 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։