fbpx
Կառավարություն

Տնտեսված 7,4 միլիարդ դրամը կուղղվի ճանապարհաշինությանը

2019 թվականի պետական բյուջեում եկամուտները և ծախսերն ավելացվեցին 7 մլրդ 400 մլն դրամով, որոնք տնտեսվել են այս տարվա առաջին կիսամյակի պետական բյուջեի հարկային եկամուտների արդյունքում: Այս մասին կառավարության նիստի ժամանակ զեկուցեց ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա առաջարկությամբ՝ ավելացված գումարն ամբողջությամբ կուղղվի «ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրին, որից`

2 մլրդ 554 մլն 987 հազար դրամը կօգտագործվի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», 4 մլրդ 845 մլն դրամը` «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ» միջոցառումների իրականացման համար:

Նախագծով առաջարկվում է նաև հանրապետության մի շարք մարզերի 12 ճանապարհահատվածներում իրականացնել 78,59 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ` 4 մլրդ 845 մլն դրամ արժեքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ