fbpx
Հասարակություն

Նոր հորդորակ Լեզվի կոմիտեից «հանձին» և «հանձինս» բառերի վերաբերյալ

Լեզվի կոմիտեն Facebook-ի էջում հերթական հորդորակն է հրապարակել.

«Շատերը սխալ են գործածում «հանձին» և «հանձինս» բառերը՝ չիմանալով դրանց տարբերությունը: Հաճախ ենք լսում. «ՀանձինՍ Արամի՝ մենք ունենք լավ գիտնական» կամ «ՀանձինՍ Աշոտի՝ մենք տեսնում ենք մեր հաղթողին»:

Այս և նման դեպքերում հանձինՍ բառը գործածելը ճիշտ չէ. պետք է կիրառել ՀԱՆՁԻՆ-ը. «ՀԱՆՁԻՆ Արամի՝ մենք ունենք լավ գիտնական» կամ «ՀԱՆՁԻՆ Աշոտի՝ մենք տեսնում ենք մեր հաղթողին»:

Այսինքն՝ ՀԱՆՁԻՆ-ը պետք է գործածել այն դեպքում, երբ նրա հետ կապվող բառը եզակի թվով է, իսկ հանձինՍ-ը՝ այն ժամանակ, երբ հոգնակի թվով է, օրինակ՝ «ՀԱՆՁԻՆՍ Արամի և Աշոտի՝ մենք ունենք լավ գիտնականներ»»:

https://www.facebook.com/Language.Committee/photos/a.277843909456451/587818095125696/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ