Մայիսի 26-ին կայացել է Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան: Քվեաթերթիկների մեծ մասի հաշվարկի արդյունքներով նա ստացել է ձայների 71 տոկոսը:
Նրա մրցակիցը ֆինանսների նախկին նախարար Ինգրիդ Շիմոնիտեն է, ում օգտին քվեարկել է29․49 տոկոսը։
SEB բանկի լիտվական ստորաբաժանման նախկին գլխավոր տնտեսագետը կապված չէ ոչ մի քաղաքական ուժի հետ։ Հենց դրանով են փորձագետները պայմանավորում նրա հաղթանակը, նշում է РБК-ն։