Դերասան Ջեյմս Մակևոյը, որը մարմնավորել է պրոֆեսոր Չառլզ Քսավյեին «Իքս մարդիկ» ֆիլմերում, հայտարարել է, որ այլևս չի մասնակցի ֆրանշիզի նկարահանումներին։ Այս մասին գրում է TASS-ը:
Նրա խոսքով` պրոֆեսոր Քսավյեի պատմությունն իր համար ավարտված է:
Մակևոյն ընդգծել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ ֆրանշիզի հետագա ճակատագրի մասին: