fbpx
Երևան

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը նոր կազմով սկսել է աշխատանքը. Հակոբ Կարապետյան

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը նոր կազմով սկսել է աշխատանքը.

«Սա այն մարմինն է, որը կարծիք է հայտնում քաղաքում կառուցվելիք այս կամ այն նշանակալի կառույցի վերաբերյալ: Ինչպես նշեց Արսեն Կարապետյանը, նախկինում այն հիմնականում լեգիտիմացնում էր կամայական որոշումները, իսկ երբեմն՝ որոշ շենքեր շինվում էին՝ շրջանցելով խորհրդի կարծիքը:

Նոր կազմով խորհուրդը առաջին իսկ նիստի ժամանակ քննարկեց երկու կարևոր նախագիծ: Դրանցից առաջինով նախատեսվում էր Հրազդանի կիրճի ձախ «ափին»՝ Պարոնյան փողոցի հատվածից, կառուցել 18-հարկանի համալիր: Մյուսով՝ բաղմաֆունկցիոնալ բազմահարկ շինություն կառուցել Կիևյան կամրջի բերանին: Երկարատև քննարկման արդյունքում խորհուրդը հավանություն չտվեց երկու նախագծերին էլ. առաջինն ուղղարկվեց լրամշակման՝ հաշվի առնելով հարկայնությանը, ծավալներին ու ձևին վերաբերող առաջարկները, մյուսը՝ մերժվեց»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ